Ժամեր շարունակ Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան ավարտվեց։ Իրենց հարցերն այդպես էլ անպատասխան մնացին, բացի առաջարկից, որ պետք է էլի սպասեն, նրանք ոչ մի բան չլսեցին։

«Եկեք բոլորս համախմբված գնանք եկեղեցի, գնանք մոմ վառենք, միգուցե էդ մոմը հասանելի լինի Աստծուն ու փորձի օգնել մեզ»,- առաջարկեց անհետ կորածի մայրը՝ Անահիտ Ադոյանը, ում առաջարկը միաձայն ընդունվեց։

Հիշեցնենք, որ այսօր նրանց հետ փակ հանդիպում ունեցավ ԳՇ լրատվականի պետ Սամվել Ասատրյանը, որը կրկին ասել է, որ պետք է սպասեն։