Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանը պատերազմի մեջ է, տեղյա՞կ եք, որ ԱԺ նխագահին, որ ուշագնաց վիճկում է եղել, ասել են՝ եկեք վառենք, ասել են՝ մեռած ա, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը առաջվա պես փակել է ԱԺ դարպասները:
«Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են մեկը իմ տուն եւ փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ վրա որս էր հայտարարված Մոսկվա քաղաքում»,-ասաց նա՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության, ԱԺ-շենքեր ու կառավարական ամառանոցներ ներխուժածները ժողովուրդ չէին, այլ մարդասպան բաշիբոզուկներ. «Տարրական անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկել: Ընդդիմության դրածո թեկնածուն ամենաագրեսիվ հայտարարություններն է անում հանրահավաքի ժամանակ ու եթե մի բան լինի, հետո պետք է ասեք՝ բա ո՞ւր էր ձեր անվտանգությունը: Պարոն Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին պարոն Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել: Այդ ամեն ինչը չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք, որ վարչապետը գնում էր, կողքի մեքենայի մեջ զենք կար: Սա ի՞նչ իրադարձություն է: Ես մի բանով եմ ուրախանում, որ մարդկանց գիտակցությունը կա, մարդիկ հասկանում են, որ սա կարեւոր չի, իսկ սա իրականություն է»:











