Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի ամսնակիցներից: Այդ ընթացքում ցուցարարներից մեկը գլուխը կպավ ասֆալտին: Այդ պահին ներկաներից մեկն ասաց. «Մի սպանեք մարդուն»:
Ոստիկանները նրա ձեռքերն ու ոտքերը բռնած մտցրեցին մեքենան:
Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:
Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել:











