Դեռեւս 1994 թվականին ես խոսել եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ոգով ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական բնակչության հարաբերակցությամբ, ինչպես եղել է մինչեւ պատերազմը: Այս մասին Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկման ժամանակ ասել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած կամարտահայտում, եթե դա հստակ կազմակերպված լիներ, կնշանակեր առնվազն ԼՂՀ անկախության ճանաչում, եւ դա կասկածի տակ չէր դրվի:

«Այն շրջանները, որոնք ակտիվ մարտական գործողությունների դադարեցման պահին զբաղեցված են եղել հայկական ուժերի կողմից, պետք է վերադարձվեին Ադրբեջանին՝ հանելով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ միջանցքի մասին հարցը: Իր ժամանակին իր ներքին պատճառներով Հայաստանը սխալ գործեց՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելը: Ձեւաչափը, որը մինչ այդ կար, ենթադրում էր, այդ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ն, եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունն այդպիսի խոչընդոտ չէր թվում, ինչպես այդ բանակցություններին ԼՂՀ-ի բացակայությունը, որն էլ ավելի հարաբերական ինքնուրույնություն էր ձեռք բերում:

ԼՂ գրեթե բոլոր ղեկավարները Հայաստանի ղեկավարներ են դարձել, նրանք գիտեին իրավիճակն ու հույս ունեին, որ հնարավոր է կարգավորման հասնել, սակայն դա տեղի չունեցավ»,-նշել է Զատուլինը:

Նա հավելել է, որ Հայաստանում հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո պատշաճ ուշադրություն չի դարձվել ադրբեջանական սպառնալիքի վրա:

«Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», մի շարք այլ միջոցառումներ, որոնց նպատակն էր հաստատել դա, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարգավիճակի ցուցադրական իջեցում՝ այն հայկական մարզերից մեկի մարզպետի մակարդակին հասցնելու փորձով: Այդ ամենն իր դերն ունեցավ: Փաշինյանին թվում էր, թե դա անհրաժեշտ է ներքին հանգամանքներից ելնելով՝ պայքար նախկին իշխանությունների, այսպես կոչված ղարաբաղյան կլանի դեմ, եւ ապացուցելու ցանկություն, որ չկա խնդիր: Ամեն դեպքում գլխավորը Ադրբեջանի եւ նրան աջակցող Թուրքիայի՝ հարցը ուժով լուծելու ձգտումն էր:

Հայաստանում պետք է դասեր քաղեն այդ պարտությունից:

Շատ զարմանալի կլիներ, եթե Հայաստանի հետագա ճակատագիրն անցներ այն մարդկանց արդարացման եւ ինքնարդարացման քողի ներքո, ովքեր թույլ են տվել այդ սխալը, ընդ որում՝ մտադիր լինելով կառչել իշխանությունից նաեւ հետագայում:

Որեւէ ցանկություն չկա պատասխանատվություն ստանձնել: Հնարավո՞ր է արդյոք դրա հիման վրա Հայաստանում վերականգնել կամքը, պաշտպանվելու կարողությունը, տնտեսությունը եւ այլն: Հազիվ թե: Իսկ հայ ժողովրդի համար Հայաստանում լիարժեք ապրելը եւ առաջընթաց գրանցելը՝ շրջապատված այնպիսի հարեւաններով, ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը, սեփական ուժերին չվստահելու մթնոլորտում, հասարակության տարբեր խմբերի, հասարակության եւ իշխանության միջեւ վստահության բացակայության պայմաններում՝ լիովին անհնար է:

Գլխավոր հարցերը, որոնք Հայաստանում պետք է լուծվեն, պետք է լինեն՝ ինչպես եւ ում միջոցով վերականգնել Հայաստանը: Հայ ժողովուրդը, նախ, կրել է հսկայական բարոյական վնաս»,-եզրակացրել է պատգամավորը: