Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ոստիկանության կենտրոնական շենքի մոտ:
Նրանք հորդորում են չկատարել «դավաճան» իշխանությունների հրամանները:
«Շատ կարեւոր է, որ ոստիկաները գիտակցեն իրենց իրական առաքելությունը, կան ոստիկաններ, որոնք մարդկանց բերման են ենթարկում ծեծելով եւ ցավ պատճառելով: Նման ոստիկանները Ալիեւին են ծառայում: Ես ինձ վրա առաքելություն եմ վերցրել պարզել եւ ներկայացնել այդպիսի ոստիկանների»,-ասաց ակցիայի մասնակից Նարեկ Սամսոնյանը:











