Սիրելի ոստիկաններ, եղբայրներ, մենք միասին աշխատել ենք, ձեզանից շատերի ծառայողական առաջընթացն անձամբ եմ ապահովել, ինչն անելու եմ շատ մոտ ապագայում ևս: Այս մասին ՀՀ ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Բայց կրկնում եմ՝ մի կորցրեք ձեր արժանապատվությունը, դուք ծառա չեք, դավաճան խեղկատակի ծառաները չեք, դուք կարգին տղերք եք:

Մարդիկ եք, որոնք փողոցներից հավաքում են աղբը, իսկ այսօր փորձում են ձեզ դարձնել փալասներ»,-ասաց նա:

Մալյանն առանձին խոսեց այն ոստիկանների մասին, որոնք այսօր հրապարակային վայր են դնում իրենց ծառայողական լիազորությունները և հրաժարվում են կատարել դավաճան խեղկատակի ապօրինի հրամանները. «Այս շենքի դիմաց մենք անպայման հատուկ արարողակարգով կնշենք ձեր այսօրվա, երեկվա ու վաղվա իրականացված խիսզախ քայլը: Հենց ձեզ պեսների հետ պետք է կառուցել արժանապատիվ իրավապահ համակարգը»:

Մալյանը նշեց, որ այս 2,5 տարվա ընթացքում փորձել են ոստիկաններին ամեն կերպ օգտագործել իրենց փիառ նպատակներով. «Ինչպես տարան Շուշիում, կոնկրետ չասեմ՝ որտեղ, խմբով կոտորեցին ոստիկաններին, հետո ամիսներ շարունակ դավաճան խեղկատակը հրաժարվում էր ոստիկաններին որպես մարտական զոհ գրանցել, որպեսզի փոխհատուցում չտա:

Ես եմ այդ խնդիրն առաջ տարել, այդ մասին բարձրաձայնել, ինձանից շատ որևէ մեկը ոստիկանությանը չի պաշտպանել: Դիմում եմ ոստիկանապետին ում հարգում եմ, համարում իսկական ոստիկան ու սպա:

Հարգելի պարոն Ոստիկանապետ, ինքներդ շատ լավ տեսնում եք, որ դավաճան խեղկատակին ժամեր են մնացել, մեզանից լավ եք ճանաչում, թե ինչի է ընդունակ:

Կայացրեք Ձեր ճիշտ որոշումը՝ կամ խեղկատակի ծառաներ ենք, կամ հասկանում ենք, թե ինչ է հայրենիքը: Երրորդ ճանապարհ չկա:

Խեղկատակի ծառաներն ուղարկվելու են աղբանոց, արժանապատիվ սպաները ծնկած դիրքից վեր են հանելու իրավապահ համակարգը»,-ասաց Մալյանը:

Նա տեղեկացրեց, որ այստեղից երթով շարժվում են դեպի «Սորոսի գրասենյակ», որտեղ անելիք կա: