Մենք իրավունք ունենք հարց տալու՝ Նիկոլ Փաշինյան,  հիմա դու Արցախը ծախել ես, թե չէ, էդ 5 մլրդ դոլարի առաջարկը որ եղել է, դու ինչ ես արել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նշեց «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից Միհրան Հակոբյանը:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե Սեւանը, Երեւանը, Զանգեզուրը ադրբեջանական հողեր են, նա ասաց. «Ախորժակն ուտելուց է բացվում: Ալիեւը, որ կոշիկները շպրտեց Նիկոլ Փաշինյանը դեմ, եւ Փաշինյանը սիրով լիզեց, Ալիեւը  չի կշտացել, մինչեւ ատամները չջարդվի, չեն հանգստանալու: Ալիեւն ու իր գործընկեր Էրդողանը արդեն նոր թիրախ են ֆիքսել՝ Երեւանը, Զանգեզուրը, Սեւանը»:

Նրա խոսքով, դա թույլ չտալու համար նախ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, դրանից հետո ձեւավորվում է ազգային համաձայնության կառավարություն եւ մենք պետությունը վերականգնում ենք:

«Հայ գյուղացին մնացել է մեն-մենակ: Դիմացը գալիս է ադրբեջանցին ֆորմայով, զենքով, GPS-ը ձեռքին ու ասում՝ էս իմ հողն է: Այդտեղ չկա հայկական պետություն: Ես ուզում եմ հասկանամ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ գրողուցավով է զբաղված, որ այդ մարդուն թողել է մեն-մենակ»,-ասաց նա: