Գորիսից Կապան գնացող ճանապարհին հատկապես մթնաշաղի պայմաններում վտանգավոր է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ մտավորականների հանդիպմանն ասաց լրագրող, վավերագրող Աշոտ Գեւորգյանը։
«Ինձ համար այս ամենը կենսագրություն կորցնել է։ Ինքս 56 տարեկան տղամարդ եմ, որը 1988 թվականին երիտասարդության լավագույն տարիներն անցկացրել է հարթակից։ Արցախը մեր պետականության ողնաշարն էր, որը ջարդեցինք։ Մոտ մեկ միլիարդ մենք կորցրինք Արցախի բանկերում եւ եւ կորցրինք նաեւ շատ ցանքատարածքներ։
Գործի բերումով երեկ չէ առաջին օրը եկել եմ Զանգեզուրից։ Գորիսիսից չեմ կարողացել գնալ Կապան, հենց քաղաքապետարանից ինձ արգելել են։ Հատկապես մթնաշաղի մեքենայով կարող էին գողանալ Շուռնուխից։ Մենք կորցրել ենք մեր սուվերենությունը, ամբողջովին ռուս խաղաղապահների հույսին ենք, բայց ռուս խաղաղապահները ամբողջ Զանգեզուրում չեն։ Ի՞նչ առաջարկ ուենք՝ անցնեք 80-ականների ֆիդայական պայքարին եւ գնանք մեր սահմանները պաշտպանաելու։ Ես հավատացած եմ, որ այս տականքը գնալու է եւ գալու եք դուք ։ Եվ ի՞նչ լուծում եք տալու սորոսական հասարակական կազմակերպություններին»,- դիմեց նա Վազգեն Մանուկյանին։
Ի պատասխան Վազգեն Մանուկյանը նշեց, որ այժմ բանակը պետք է կատարի իր պարտականությունները, իսկ սորոսական հասարակական կազմակերպությունները պետք է տանեն օրենքի ուժով։
«Մենք ունենք բանակ։ Մենք ջանք ենք թափել այդ բանակը ստեղծելու։ Մենք պետք է օգտագործենք իր պարտականնությունները կատարելու համար, բայց իշխանությունը հակառակն է անում։
Մենք մեր փորձով տեսանք, որ ազատության անվան տակ թույլ ենք տալիս, որ արտաքին գրանտներով այստեղ բազմաթիվ կառույցներ լինեն, որոնք աշխատում են արտաքին ազդեցությունների, հետախուզությունների տակ, ապա երկիրը կործանվում է։ Պետք է օրինական միջոց գտնել, որպեսզի այդպիսի գրանտներ չլինեն։ Ինչո՞ւ գալ նվաճել Հայաստանը տանկերով, եթե կարելի է մի քանի միլիոն դոլար ծախսելով, ժողովրդին խաբել ու տանել քո ուզած ուղղությամբ»,- ասաց Վազգեն Մանուկյանը։











