Աշխարհի պատմության մեջ չկա մի դեպք, երբ պետությունը կապիտուլյացիայի տարած դավաճանը մնա իր աթոռին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւանում ընթացող արժանապատվության երթի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

«Միայն 3 տարբերակ է լինում. եթե թասիբ եւ արժանապատվություն է ունենում այդ ղեկավարը, դիմում է ինքնասպանության, եթե ոչ, ուրեմն վախկոտ է, տալիս է հրաժարական, մնում է երրորդ տարբերակը՝ նրան հեռացնում են։ Հիմա սա սոսնձվել է իր աթոռին, հետեւաբար պետք է բոլորիս ուժերով հեռացնենք Հայաստանի իշխանությունը զավթած եւ Հայաստանին կապիտուլյացիայի տարած Նիկոլ Փաշինյանին»,- նշեց քաղաքագետը։

Նա ասաց՝ մենք Նիկոլ Փաշինյանին ասում ենք՝ ոչ։

«Շուշին ու Արցախը գրավելուց առաջ Թուրքիան ու Ադրբեջանը գրավել էին Երեւանը, ի դեմս՝ թուրքական հինգերորդ շարասյան, որի գործիքները հայտնվեցին իշխանության մեջ։ Մենք պետք է այդ գործակալական ցանցից ազատվենք, որպեսզի չկորցնենք այն ինչը մնացել է այս պատերազմից հետո»,- ընդգծեց Անդրանիկ Թեւանյանը։