Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի մասնակցելու եռօրյա սգին, կմանիպուլացվի Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և մտավորականների հանդիպմանն ասաց բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

 «Ասում եմ, որ հետո ինձ չմեղադրեմ չասելու համար։ Քիչ առաջ մենք լիտրերով ջուր լցրեցիք Նիկոլի ապագա մանիպուլյացիաների համար՝ հայտարարելով, որ մենք նրա հետ սուգին քայլելու իրավունք չունենք։ Ես էլ եմ կարծում, որ այդ մեծագույն սրիկայի հետ այդ սուգին գնալու իմաստ չկա, դա նույնն է, որ գնաս նրա խաշ ուտելու, սրիկայություն է դա։ Բայց չե՞ք կարծում, որ այդ օրը հսկայական ժողովուրդ է հավաքվելու։ Հավաքվելու է անպայման։ Ուրեմն մենք էլ ենք չէ՞ լինելու, մենք չենք ասելու՝ չենք մասնակցում։ Լրատվականներն ամբողջ ելույթից կտրելու են այն հատվածը, որտեղ ասվել է, որ մենք չենք գնալու սգին և տարածելու են։ Մանիպուլյացիան պատրաստ է»,- նշեց Դավիթ Հակոբյանը։

 Ի պատասխան Վազգեն Մանուկյանը նշեց, որ չի պատրաստվում սուգի գնա 99 տոկոս մեղավորի հետ. «Նախ ես չասացի մենք, ասացի ես։ Երկրորդն՝ այս հարցը կքննարկվի շարժման ղեկավարությունը։ Ես կանխավ որևէիցե բան ասել չեմ կարող։ Բայց ես ասում եմ՝ այդ սուգի 99 տոկոս մեղավորի հետ ես չեմ գնա այդ սուգին»,- ասաց Վազգեն Մանուկյանը։