Ավազակախմբի ձերբակալման գործողության ընթացքում իսպանական ոստիկանությունը նացիստական մասունքների գաղտնարան է հայտնաբերել, հաղորդում է Gazeta-ն
Խմբավորումը մասնագիտանում էր զենքի առեւտրի մեջ՝ Իսպանիայի հարավային Կոստա դել Սոլ շրջանում:
Գործողության արդյունքում բերման են ենթարկվել Գերմանիայի երկու քաղաքացի եւ Բրիտանիայի մեկ քաղաքացի:
Նացիզմի «թանգարանը» հայտնաբերել են ձերբակալված գերմանացիներից մեկի մոտ, որը նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել ծայրահեղ աջերի հետ կապերի պատճառով:
Գաղտնարանում պահվում էին նացիստական համազգեստներ, դրոշներ եւ այլ մասունքներ:
Բացի այդ, ոստիկանությունը հայտնաբերել է 121 միավոր հրազեն, 22 գրոհային հրացան, 8 ատրճանակ-գնդացիր եւ այլն:











