Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի պայմանավորվածություններ, որոնք դեռ չի իրականացրել, իսկ դրա գինը կարծում եմ՝ նաեւ իրեն տրված անվտանգության երաշխիքներն են: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Նա այս պարագայում անելու է այն, ինչ իր առջեւ դրվելու է արտաքին ուժերի կողմից, որոնք շահագրգռվածություն ունեն մեր տարածաշրջանում: Հայաստանն ու Արցախը դարձել են ռազմաճակատային թատերաբեմ եւ ցանկացած իրավիճակում, նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով անընդհատ ֆորսմաժորիբավականին մեծ ռիսկեր կան: Ամենամեծ խնդիրն այն է, որ տուժող կողմը լինելու է Հայաստանն ու Արցախը»,-ասաց նա:
Աբրահամյանի խոսքով, հստակ նկատելի է պայմանավորվածությունների հետագիծ. «Վարչապետը նշում էր, որ իրավիճակն է դրան հասցված եղել, նաեւ փորձում էր ցույց տալ, թե 25 հազար շրջափակված մարդկանց էր փրկում: Իրականում իր հայտարարություններից բխում է, որ կա պայմանավորվածություն, անկախ դրանից, թե դա վախի արդյունք է, թե անձնական անվտանգության ապահովման: Դա կարեւոր չէ: Նա արդարացնում է այն ամենը, ինչը անկարելի էր թվում 2 ամիս առաջ»ասաց նա:











