ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակիցների առջեւ ելույթի ժամանակ հայտարարել է, որ երբեք չի ճանաչի ընտրություններում իր պարտությունը, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Reuters-ի հաղորդմամբ՝ ի նշան աջակցության Թրամփի աջակիցները բեյսբոլի կարմիր գլխարկներ են կրել:
«Մենք երբեք չենք հանձնվի: Մենք երբեք չենք ճանաչի պարտությունը»,-ասել է Թրամփը:
Նա նաեւ ԶԼՄ-ներին մեղադրել է նախագահական ընտրություններում հօգուտ ընտրված նախագահ Ջո Բայդենի «կեղծումների» մեջ:
«ԶԼՄ-ները դա մեր ամենամեծ խնդիրն է»,-ասել է նա:











