Թրամփի աջակիցները պարսպի վրայով մտել են Կապիտոլիումի շենք, զբաղեցրել աստիճաններն ու ծածանում են ԱՄՆ նախագահի լուսանկարն ու ընտրական պատկերանիշը: Որոշները պարզել են պաստառներ «Կանգնեցրե՛ք կողոպուտը» կարգախոսով:

Նշվում է, որ ոստիկանների հետ բախումներ են տեղի ունեցել:

Որոշ տվյալներով՝ ի նշան աջակցության հավաքվել են Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ:

Հիշեցնենք, որ այսօր Կոնգրեսում ընթանում է նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցի քննարկումը:

Մի խումբ հանրապետականներ մտադիր են վիճարկել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը:

Ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի ճանաչում ընտրություններում իր պարտությունն ու շարունակում է պնդել, որ ընտրությունները կեղծվել են: