Փետրվարի 1-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ լսումներ են անցկացվում «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:

Լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականները, այնպես էլ Կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ներ, գիտակրթական հաստատություններ:

Լսումներն անցկացվում են խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ, որը լսումները սկսելուց առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների եւ խաղաղ բնակիչների հիշատակը: