Բոլոր իշխանությունների կողմից Թաղման բյուրոն եղել է ամենաթոթոլ կտորը պաշտոններից, որովհետեւ ամենամեծ փողերը, ամենաշատ կոռուպցիան եղել է այդտեղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Դրա համար այնտեղ գնաց պետ մեր ամենաթոթոլ կտորը, մեր աշխատակազմի նախկին ղեկավարը: Այդ կոռումպացված հմարվող կառույցին տալ ավելի շատ լիազորությունններ, որքանով է ճիշտ: Ինչքանո՞վ կարող ենք վերահսկել, որ օրինակ, Վահե Խաչատրյանի գրպանը շատ մեծ չլայնանա»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում փոփոխություն կատարեց «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (թաղման բյուրո-խմբ) կանոնադրության մեջ, ըստ որի, կազմակերպությունը իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը: