Օրերս Յուգրայում հյուսված ամենաերկար շարֆի ռեկորդ էր գրանցվել: Դրա երկարությունը 103 մետր էր: Տյումենի բնակչուհիները որոշեցին հետ չմնալ իրենց հարեւաններից եւ հայտարարեցին իրենց սեփական մրցույթի մասին. այժմ նրանք ամբողջ քաղաքով կտորներ են գործում ապագա շարֆի համար, փոխանցում է RG-ն:
«Ձեռագործի մրցավազքի» նախաձեռնողը տեղի «Վոդնիկ» մշակույթի տունն է: Ձմեռային աքսեսուարի պատրաստմանը կարող է մասնակցել ցանկացած մարդ: Գլխավոր պայմանը 40 սանտիմետր լայնության պահպանումն է, իսկ ահա առանձին կտորի երկարությունը եւ գույնը կարող են տարբեր լինել: Երբ բնակիչները բոլոր նմուշները փոխանցեն մշակույթի տանը, դրանք մի միմյանց կմիացնի ամենաարհետսավարժ վարպետը:
Մշակութային հաստատության փոխտնօրեն Յուլիա Կուշինայի խոսքով` պատրաստի շարֆը որոշ ժամանակ կցուցադրվի «Վոդնիկ»-ում, ապա կփոխանցվի մարզային մայրաքաղաքի թանգարաններից մեկին:
Ի դեպ, ռեկորդը պատրաստվում է գրանցել մարտի 5-ին` ժամը 18.00-ին, մշակույթի տանը կայանալիք միջոցառման ժամանակ:











