Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն անցում է Հայաստանի սահմանների դուրս՝ Ադրբեջանի տարածքով, սակայն այն փակ չի եղել ոչ մի վայրկյան: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
Պատգամավորի խոսքով՝ դա չի նշանակում, որ կողմերի միջեւ պետք է հավելյալ համաձայնագրեր կնքվեն:
«Դա համաձայնությունների արդյունք է այն կապակցությամբ, որ տվյալ ճանապարհը պետք է շահագործվի, եւ այն շահագործվում է»,-նկատեց պատգամավորը:











