Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև սյունեցի ազատամարտիկ, որն իր ընկեր զինվորականներին, ազատամարտիկներին կոչ արեց համախմբվել՝ գործող իշխանությանը հեռացնելու համար։
«Ես 90-ականներից մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը, մինչ այսօր էլ մասնակցում եմ։ Կիրակի օրը՝ ժամը 13։00-ին, Ղարաբաղյան պատերազմի մասնակից բոլոր զինվորներով հավաքվում եք Ազատության հրապարակում, մենք ցույց չենք անելու, մենք խորհրդակցելու ու կայացնելու ենք մեր զինվորական որոշումը»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց։
«Այսօր երկրի տերը զինվորն է, ոչ թե այս թափառական դավաճանները։ Իրենք իրենց շահերի համար ազգին են ոտնահարում։ Դրան պետք է վերջ տալ, իսկ դրա վերջը բերելու է հայ զինվորը։ Ես 76 տարեկան եմ, մինչև մահ ու գերեզման պետք է կռվեմ թուրքի դեմ, կոչ եմ անում, հայ ժողովուրդ, ոտքի՛ կանգնիր»,-հայտարարեց նա։











