Այն, ինչ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների վերաբերյալ, իր սեփական կետից սկսելու վերաբերյալ եւ ընդհանրապես, ինչ որ ասել է վարչապետը, ասել է այն, ինչ եղել է այն պահին, երբ ինքը դարձել է ՀՀ վարչապետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել վարչապետի ասածը, որովհետեւ վարչապետն արդեն ասել է այն, ինչ իրականում կար»,-ասաց նա:
Հարցին, եթե եթե վարչապետը բանակցություններն սկսել է իր կետից, որի մասին բազմիցս ասել է, ինչո՞ւ է անընդհատ հղում անում նախկինի թողած վատ ժառանգությանը, պատգմավորը պատասխանեց. «Վարչապետն սկսում է նոր էջից, բայց չէ որ մենք ստացել ենք ժառանգություն: մենք ստացել ենք ինչ-որ մի կետ, որից պետք է սկսել բանակցություններըԻսկ թե ինչպիսին է այդ կետը նախկին իշխանության ներկայացուցիչները երբեք ազնվորեն չեն ասում: Գնացել ինչ են բանակցել, եկել են ասյտեղ ինչ են ասել: Իրենք երբեք ազնվորել չեն ասել: Ասում են այն, ինչ հարմար են գտնում, ինչն իրենց ձեռք է տալիս»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի 2018-ի գարնանը տեղի ունեցածը հակաղարաբաղյան շարժում էր, Արփի Դավոյանն ասաց. «Դա ինքն է ասում: Դա այն խոսքերի շարքից է, որը ինքնապաշտպանական է»:











