Ինձ համար ոչ մի քայլն էլ անակնկալ չի, ես ամեն ինչն էլ գիտեմ, տեղյակ եմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր համար անակնկալ է եղել, որ Գեւորգ Պետրոսյանը լքել է ԲՀԿ խմբակցությունը:

«Մարդիկ, ովքեր մտահոգ են, թող գնան սառը ջուր խմեն»,-հավելեց նա:

Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանը այսօր հայտարարել էր, որ իր քայլը չի համաձայնեցրել Գագիկ Ծառուկյանի հետ. «Ես կարիք չունեի որեւէ մեկի հետ համաձայնեցնելու»,-ասել էր նա: