Սանկտ Պետերբուրգում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են Պետական Էրմիտաժի հավաքածուից դեկորատիվ կիրառական արվեստի գլուծգործոցներ եւ Cartier ֆրանսիական թանկարժեք զարդերի հավաքածուից զարդեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ցուցահանդեսը նվիրված է Էրմիտաժի եւ Cartier-ի համատեղ ռեստավրացիոն նախագծի հնգամյակին:
Cartier-ի աջակցությամբ Էրմիտաժի կոնսերվացիայի եւ գիտական ռեստավրացիայի բաժնի թանկարժեք եւ հնագիտական մետաղների ռեստավրացիայի լաբորատորիայի աշխատակիցները վերականգնել են թանգարանի հավաքածուից Х-XIX դարերի դեկորատիվ կիրառական արվեստի հինգ եզակի հուշարձան:
«Այդ ցուցահանդեսը պոեզիայի, թանկարժեք զարդերի, թանկարժեք իրերի միստիկայի մասին է: Ես շատ շնորհակալ եմ այստեղ Cartier-ի պատմական հավաքածուից նմուշներն եւ Էրմիտաժի թանկարժեք իրերի հավաքածուից գլուխգործոցներ համատեղելու գաղափարի համար»,-ասել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:











