Shamshyan.com-ը  ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում  «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։

Տեսանյութում երևում է, որ վարորդը մեծ արագությամբ կարմիր լույսի տակ անցնում է խաչմերուկը՝ չթույլատրված հատվածով։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։