Դալայ Լաման XIV-ը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է, հաղորդում է Gazeta-ն:

Նա պատվաստվել է Զոնալ հոսպիտալում Հնդկաստանի Ջարամսալա քաղաքում եւ պատվաստումից մոտ կես ժամ մնացել բժիշկների հսկողության տակ:

Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 11,1 մլն դեպք, ապաքինվել է 10,8 մլն մարդ, մահացել է 157 հազար մարդ: