Եթե բանակ չենք ունեցել, ոնց ենք մենք պատերազմ հաղթել: Այս մասին այսօր` մարտի 6-ին, ՊՆ-ի մոտ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպայանի ակցիայի ժամանակ ասաց նախկին զինվորական Աղաբեկ Խաչատրյանը` անդրադառնալով ԵԿՄ նախագահ :
«Նույն սպարապետի մահապարտները, նույն երկրապահները, հազարավոր ջոկատներ եկան, 1991 թվին միավորվեցին ու դարձան հայոց ազգային բանակ, ինչի մասին է խոսքը, որ բանակ չենք ունեցել»,-ասաց նա:
Բանակի մասին նման ձեւով արտահայտվելը, ըստ նախկին զինվորականի, բանակի պառակտում է. «Բա իհարկե, բանակը ստեղծել է Ալեն Սիմոնյանը, կամ էն մյուսները, որ բանակ էլ չեն գնացել: Ուզում են քանդե՞լ բանակը, չի՛ հաջողվելու»,- հավելեց նա:











