Ես մի քիչ պրագմատիկ մարդ եմ. 2,5 տարի ժամանակ ունեին, թող կոռուպցիայի կոնկրետ մի գործ ներկայացնեին. Կոնկրետ իմ վրա 8-9 ամիս ման են գալիս, խնդրեմ, թող հայտնաբերեն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպնության նախկին նախարար,նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Եթե որեւէ մեկը մի բան արել է, պետք է պատասխան տա օրենքի բոլոր ուժով: Երբ ես եղել եմ նախարար, 10 տարվա մեջ մենք վերցրել ենք 900 մլն դոլար, իրենք 2 տարվա ընթացքում վերցրել են 2 մլրդ դոլար: Երկրի երկրորդ նախագահը ներկայացրեց, որ իր 10 տարվա ընթացքում ՀՆԱ-ն աճել է 5 անգամ, պետական բյուջեն 8 անգամ: Թող իրենք էլ էդքան ավելացնեն, ու էդքան էլ տանեն: Այսինքն բառերի կույտ է դա.  Կոռուպցիոներ կա, բռնեք դատեք, որեւէ մեկը կոռուպցիոներին պաշտպնելու խնդիր չունի: Բայց դա ներքին խնդիր է, մենք այսօր ունենք պետականության արհավաիրք, պետության լինել-չլինելու հարցն է: Թող դա լուծվի, դրանից հետո ցանկացած կոռուպցիոների ինչ կուզեն, թող անեն: Թող պետականության խնդիրը պահեն, բարի վայելում»: