Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է, կամ՝ իր աներձագը: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով այն խոսակցություններին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին:
«Իրենց ուղեղն այն մակարդակից վերև չի բարձրանում: Այնքան բան կարելի է խոսել Զինված ուժերից: Այն ավերը, որը բերեց Նիկոլ Փաշինյանը, մի օր «Ոտքի, դատարանն է գալիս» հնչյուններից հետո կխոսվի: Այդ խելագարի պատճառով մենք մեր 30 տարիներն ենք կորցրել»,-ասաց նա։











