Այս պահին պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի: Պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Պաշտպանական հնարավորությունները պետք է հնարավորինս վերանայվեն, եւ մենք պետք է մեր նշաձողն ավելի բարձր դնենք: Մենք արդեն պետք է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային դիմակայելու մասին մտածենք: Մեր նշաձողը դա պետք է լինի: Դա ահռելի մեծ ու ծանր աշխատանք է»,-ասաց պատգամավորը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ իր կարծիքով պատերազմի վտանգն այս պահին հավասարեցված է զրոյի:











