ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովում մերժվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր զինծառայողների չստացված արձակուրդային գումարները տրվեն նրանց: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես վստահ եմ, որ իշխանություններն այս նախագիծը կընդունեն, բայց երբ որ իրենք կնախաձեռնեն, ոչ թե մենք: Ինչու եմ այդպես ասում, պարոն Քոչարյան, որովհետեւ պատերազմից առաջ մենք առաջարկել ենք, որ 27 տարին լրացած, հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառենք: Երկու անգամ ՊՆ-ի հետ միասին ձեր հանձնաժողովը դա մերժել է, մեկ էլ օրերս տեսնում եմ, որ դուք  ելույթ եք ունենում եւ ասում, որ իշխանությունը՝ համագործակցելով ՊՆ-ի եւ մյուս կառույցների հետ, որոշել է համաներում անել 27 տարի լրացածներին: Բա ապրեք, բա շնորհակալ ենք: Բա ասեք, որ «Լուսավոր Հայաստանը» երկու անգամ առաջարկել է, մերժել եք: Սա ի՞նչ պարկտիկա է: Ասենք, պատերզմից առաջ դա անեինք, այդ հազարավոր տղաները պատերազմի ժամանակ մեզ հետ կլինեին:

Դուրս է գալիս լավ բան ենք առաջարկում, դուք մերժում եք, հիմա նախընտրական շրջան է, եկել ասում եք՝ սիրելի ժողովուրդ, իշխանությունը ձեզ համար գժվում է, հիմա ընտիր բան ենք որոշել ձեզ համար անենք: Հիմա էլ մենք լավ բան ենք առջրկում, բոլոր հանրային ծառայողները արձակուրդային են ստանում բացի զինծառայողներից: Դուք մերժում եք, հաջորդ շաբաթ օրը այս նախագիծը բերելու եք ու ասեք՝ սիրելի զինծառայողներ, տեսեք, նոր ԳՇ պետի նշանակման լույսի ներքո, համագործակցելով ՊՆ-ի, դատախազության, «Իմ քայլը» դաշինքի հետ, մենք որոշել ենք դա անել: Ժողովուրդ ջան, ամոթ ա, այ ձեր ցավը տանեմ»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ նախգահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ձեր հետ լրիվ համաձայն եմ, բայց ձեր ժմանակը սպառվում է, այս դրական նոտայի վրա եկեք ավարտենք»:

«Կարեւորը հմաձայն եք»,- ասաց Մարուքյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: