Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ չլինեն խստացումներ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով հիվանդանցության մտահոգիչ աճին:

«Դա նշանակում է, որ հնարավորինս շատ պահպանենք առողջապահական անվտանգության կանոնները: Ես գիտեմ, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար: Քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու, ես դեմ եմ լինելու խստացումներին: Բայց իհարկե, պետք է բալանսի մեջ նայել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում եւ առողջապահական համակարգը այլեւս չի կարող սպասարկել հիվանդությունը, իհարկե, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդպիսի զարգացումից խուսափել»,-ասաց նա: