Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ մարտի 26-ին, տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը։

Ժողովի օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։