Ապրիլի 16-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 26-ի ժամը 14-ից ապրիլի 16-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի մի արտադրամասից գողացել են հաստոցների էլեկտրական ութ շարժիչ, օդափոխման համակարգի յոթ էլեկտրական շարժիչ և մասեր: Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր 500 հազար դրամից ավելի վնաս։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն արտադրամասի երկու պահակների։ Ոստիկանությունում նրանցից մեկը խոստովանեց, որ մյուս պահակի հետ նշված գործարանից շարժիչները և մասերը պարբերաբար գողացել են իրենք:
Գողոնը մասամբ առգրավվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











