Ես հայտարարել եմ, որ պատերազմի արդյունքները չեմ համարում պարտություն, այլ ցավալի իրողությունների արձանագրում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մենք ունենք կորուստներ, որոնք շատ տարբերակներ կան վերականգնելու, իսկ Ալիևի ջղաձիգ կեցվածքը վկայում է այն մասին, որ իրենք գոհ չեն պատերազմի արդյունքներից: Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացների արդյունքում մենք լիարժեք հնարավորություն ունենք վերականգնել մեր կորուստները»,-ասաց նա:
Աղազարյանը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում Մինսկի խմբի համանախագահները բավականին ակտիվացել են:











