«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն՝ ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, անհասկանալի նյութերի նախապատրաստության, ինչ-որ տարիներ քննվող քրգործերով պարազաբանումներ ստանալու եւ այլն: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գեւորգյանը:
«Այսօր ակնհայտ է՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որ իրենց դեմ պայքարելու մարդկանց ցանկությունն ու վճռականությունը կոտրվի: Բայց ես կարծում եմ, որ նմանատիպ օլինբազություններից դա միայն ամրապնդվում է: Մեր դաշինքը շատ կազմակերպված է արդեն, աշխատանքները դրված են ճիշտ ռելսերի վրա, ուստի անգամ այսպիսի բաներով հնարավոր չի լինելու խաթարել գործընթացը»,- ասաց նա:











