Ճգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը եւ առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով միջազգային բարձաստիճան միջոցառման ժամանաի, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը եւ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):

Պաշտպանի դիտարկմամբ, երբ պետությունը պասիվ է լինում նման իրավիճակներում,  ինֆորմացիոն վաակում է առաջանում, որը հետագայում լցվում է ապատեղեկավությամբ, կեղծ ինֆորմացիայով, ինչն էլ հետագայում օգտագործվում է պետության դեմ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է պետություն-քաղաքացի ինֆորմացիոն կապի, նրանց միջեւ վստահություն ստեղծելու, իրավագիտակից հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: