Բայց ընդհանուր առմամբ, մենք պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, որովհետեւ պահը չափազանց պատասխանատու է. mենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար կարեւոր է տարածաշրջանի կայունացումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Շատ է խոսվում սահմանների դեմարկացիա, դելիմիտացիայի մասին: Հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել, ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությաբմ ասել, որ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է ՀՀ-ին: Որովհետեւ սահմանների ճշգրտումը, արձանագրումը եւ ինչ-որ փուլում դեմարկացիան, դելիմիտացիան անվտանգային կարեւորագույն երաշխիք է: Բայց պետք է հասկանանք, որ դա պարզ գործընթաց չէ: Հետխորհրդային երկրներից առնվազն մեր տարածաշրջանում չկա երկիր, որ ավարտին է հասցրել դեմարկացիայի, դելիմիտացիայի պրոցեսը:

Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, դեմարկացիան արդեն տեղում ֆիքսում են, թե քարտեզում նշվածը տեղանքի որ կետին է համապատասխանում: Այսինքն GPS-ով ստուգվում է, թե արդյոք սա այն կետն է, որը նշվում է քարտեզի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ դա որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան էլ անհրաժեշտ է Հայաստանին:

«Սկսած 1992-ից Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն կոմունիկացիաները փակելու քաղաքականություն: Մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանին:

Մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,-ասաց նա: