Խոսքը բանակցային գործընթացով Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի դաշտ հետ բերելու մասին է, եւ փորձել դիվանագիտական հմտություններ կիրառելով հասնել որոշակի հաջողության: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Խոսքն ընդհանրապես ռազմական գործողությունների ճանապարհով լուծումներ տալու մասին չէ. երկիրը այն վիճակում է եւ ընդհանրապես ճիշտ չէ այսօր նման բաներ քննարկելը:

Շատ ցածր մեկնարկային կետից պետք է սկսենք, բայց ես այստեղ տեսնում եմ որոշակի հնարավորություն: Չեմ կարող ասել 100-տոկոսանոց, հավանականության որոշակի շեմ նախանշել, բայց տեսնում եմ այդ հնարավորությունը: Նաեւ տեսնում եմ, որ գործող իշխանությունը ոչ թե ընդհանրապե սչի մտածում դրա մասին, այս հարցի կարգավորման վերաբերյալ այն կարգի վերաբերյալ այն աստիճանի հուսահատ է, որ իրենց հետ հույսեր չպետք է կապենք»,-ասաց նա: