Հայկական զինված ուժերի պահպանության տարածքում ադրբեջանցիները մտնում, առեւանգումը եւ գերեվարում են հայ զինծառայողներին. ՊՆ-ն հաստատել է, այլապես մենք չէինք հավատա, որ կարող են մտնել ՀՀ ԶՈՒ պահպանության տարածք, առեւանգել, գետնին պառկեցնել 6 զինվորի եւ առեւանգել. Սա այլեւս աղետ է, անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջաբնցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, սպանել են զինվոր, ամեն օր տուրուդմփոցներ, հիմա էլ մտել են մտել են պահպանության տարածք ու գերեվարել են: Սա կանգնեցնել է պետք: ՊՆ-ի ամենօրյա ռեժիմով հայտարարությունները, որ կոչ ենք անում Ադրբեջանի զինուժին վերադառնալ, այլապես, այլապես, այլապես… Այլապեսը մենք չենք տեսնում: Սա մեկ բանի վկայությունն է, որ այս իշխանություևնը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է, հետո ասում եք՝ կա ապագա: Ես սարսափում եմ  մտածել ձեզ հետ ապագան»,-ասաց նա:

Սրան արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով. «Հարգելի տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ, որ ատելության խոսք չտարածեք, հատկապես ՀՀ ԱԺ-ից: Դա հարիր չէ ձեր կարգավիճակին թե որպես պատգամավոր, թե որպես այն հանձնաժողովի նախկին նախագահ, որին ներկայացնում էիք  դուք եւ որի անդամ եք այսօր դուք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ