Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է։
Փաշինյանը մինչ իրավիճակին ծանոթանալը, բնակիչների հետ զրույցում ասաց.
«Այս իրավիճակում մեզ պետք է համախմբվել, որովհետեւ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ շանս ունի մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգեւորվում։ Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ներքին տարաձայնություններից, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է լինելու»։











