Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը բացատրեց Ադրբեջանի հետ սահմանի կարգավորման դժվարությունները:

Մայիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես պարզվեց, որ սահմանն իրականում բաց է եւ ադրբեջանական ստորաբաժանումները կարող են ապօրինի ներխուժել Հայաստանի տարածք, գեներալը հայտարարեց, որ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո իրավիճակն այլ է, սահմանի երկարությունը կտրուկ ավելացել է: Շատ հատվածներում սահմանն անցնում է բարձրադիր եւ խիստ կտրտված տեղանքով, հայ զինվորականները ծառայությունն իրականացնում են շատ ծանր պայմաններում: Որոշ տարածքներում դիրքերի միջեւ հեռավորությունը 2-4 կմ է:

«Օգտվելով վերը նշված հանգամանքներից` մայիսի 12-ին հակառակորդը կարողացավ անցնել մի քանի ուղղություններով»,- բացատրեց Ասրյանը:

Գեներալը հավաստիացրեց, որ 6 ամսվա ընթացքում պարզապես անհնար է պատշաճ կերպով ամբողջությամբ հագեցնել սահմանը: