Մայիսի 13-ին ու 24-ին «Հայատնտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսությունից ոստիկանության Աշոցքի բաժին գրություններ են ստացվել, որ անտառտնեսության աշխատակիցները ստուգումների ժամանակ հայտնաբերել են ընդհանուր 369 հատ հատված ծառ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել էին տարբեր տրամաչափի սոճենի։ Աշոցքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ անտառտնտեսության տարածքից սոճենու 83 ծառը հատել է Բաշգյուղի բնակիչ 62-ամյա մի տղամարդ, իսկ 286 հատը՝ Արփենի գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որոնք հայտնաբերվեցին։
Հետագա միջոցառումներով Աշոցքի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնի մի մասը։ Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։











