Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է հայ եւ ադրբեջանցի զինվորների՝ «իրար հյուսվելու» մասին զառանցանքը։ Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ համայնքից վերադառնալիս ուղիղ եթեր էր մտել եւ խոսել սահմանային իրադրության մասին։

«Իրավիճակը լարված է, որովհետեւ ադրբեջանական ԶՈՒ-երի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել մեր տարածք, մեր ԶՈՒ-երի ստորաբաժանումները նրանց առաջխաղացումը կանգնեցրել են եւ դեմ-դիմաց կանգնել են։ Այս օրերի ընթացքում այդ տեսանյութեր եւ այլն, մի դրվագում մերոնք են հետ հրել նրանց, մեկ այլ նրանք նորից մերոնց փորձել հետ հրել։ Այնպես է ստացվել, որ մեր եւ Ադրբեջանի զինվորները հյուսվել են, հյուսվել են այդ գործողությունների արանքում»,- նշել է Փաշինյանը։