Բանակի շուրջ իրավիճակը  ինձ մտահոգում է: Այս մասին հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է վերաբերվում բանակի շուրջ իրավիճակին:

«Այսօր ես եւ նախարարությունը բանակի կողքին ենք, սակայն նման հարցերն ավելի լավ է տալ բանակի ղեկավարությանը, նրանք ավելի կոնկրետ կպատասխանենք»,-ասաց նա:

Փիլոյանը պարզաբանեց, որ ինքը քաղաքական գործիչ է, սակայն քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ ոչ մի կուսակակցության մեջ չկա:

«Ինչ վերաբերում է տարբեր խոսակցություններին, ապա իմ հասցեին շատ բան են խոսում: Սակայն դա չի նշանակում, որ ես պետք է արձագանքեմ: Մի քանի օր առաջ Մանախ անունով մեկն ասաց, որ ես տարածքներ եմ հանձնել: Եթե ամեն ինչի վրա ուշադրություն դարձնեմ, ապա մենք պետք է թողնենք մեր աշխատանքն ու զբաղվենք այդ հարցերով: Իմ մարտական ընկերները լավ գիտեն ինձ »,-ասաց Փիլոյանը: