Արցախյան պատերազմում զոհվածի հարազատ Արսեն Ղուկասյանը շարունակում է խայտառակ բացահայտումներ անել զոհվածների մարմինների պահման պայմաններից:

Իր ֆեյսբուքյան լ;այվով նա ասել  է, որ այսքան ժամանակ զոհվածների հարազատներին խղճալով չի ասել, սակայն պատկան մարմինների վերաբերմունքը տեսնելով, այլեւս չի պատրաստվում լռել:

«Մենք որ Ստեփանակերտում էինք, ծնողներից մեկն ասեց, որ Արսեն ջան, էս մարդիկ լրիվ սրբապիղծ են, սառնարանում տեղ չի եղել, զոհվածներին հանել են մորգի երկրորդ հարկում, առանց պատուհանների սենյակում ու տղերքին շարել են ըտեղ: Ու էն տիպի է եղել, որ ժողովուդրն ասում, որ չէին կարում մորգի շենքին մոտնելա: Ներող կլինեք, մայրեր, քույրեր, որ չեմ ասել: Երկրորդը, որ ծնողը գնացել է Մեծամորի մորգից, հանել են, պարկը, բացել են, տեսել են, ամբողջությամբ որդ էր, էլի չեմ ասել: Մերեր, ես ձեզ եմ խղճացել, բան չեմ աել, դե վաղը առավոտյան կգնաք Հերացի ու գլխավոր դատաբժշկից պատասխան կուզեք: Ոնց որ էս շիլաշփոթը սարքին, թող տենց էլ դրա տակից դուրս գան»,- ասաց նա:

Նշենք, որ մի քանի օր է, ինչ համացանցում տարածվել են Աբովյանի դիրահերձարանից լուսանկարներ, որոնցում սենյակում պարկերի մեջ դրված են զոհերի մարմինները: Առողջապահության նախարարությունից պնդել են, որ պահման պայմանները նորմալ են, միայն դիերի շարվածքն է խնդիր: այսօր զոհվածների հարազատները մտել են այդ սենյակ եւ բացահայտել, որ  պահման պայմանները ընդհանրապես չեն համապատասխանում չափանիշներին: