Ամենից խորհրդանշականը այսօր իշխող կուսակցության կարգախոսն է՝ ապագա կա: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Ուրեմն մեր ժողովրդին պետք է համոզենք, որ ապագա կա: Սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. ի՞նչ է նշանակում ապագա կա: Այսինքնմեկն ասում է, որ ապագա չկա, ինքն էլ պետք է համոզի, որ ապագա կա: Իրենց ամբողջ գործունեությամբ կասկածի տակ են դրել երկրի ապագան, հիմա էլ կարգախոս են բերել, որ ապագա կա:

Ես ընդունում եմ, որ 2018-ին այդ բանը չէր լինի, եթե կուտակված խնդիրներ չլինեին:Ուրեմն բոլորս պետք է դաս քաղենք դրանից: Հիմա մենք լրիվ նոր Հայաստան ենք ուզում կառուցել: Պետք է անենք ամեն ինչ, որ երկրում չկուտակվեն այնպիսի խնդիրներ, որոնց արդյունքում մի խումբ անփորձ, անհասկանալի մարդիկ կարող են Գյումրիից քայլելով հասնել Երեւան եւ այս պատուհասը բերել երկրի գլխին»,-ասաց նա: