Քիչ առաջ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, սպանության առթիվ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով  Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։