Սոցցանցերում արդեն տարածվել է տեսանյութը, որտեղ հստակ լսվում է, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ինձ «իդիոտկա» է անվանում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, ամբիոնից դիմեց Նազարյանին. «Տիկի՛ն Նազարյանը, ես պահանջում եմ ամբիոնից ներողություն խնդրել նման լտկի պահվածքի համար, այլապես ավելի կոպիտ կլինեմ: Դուք իրավունք չունեք իմ ելույթից հետո որեւէ գնահատական տալ»:
Նշենք, որ Լենա Նազարյանն այդպես էլ ներողություն չխնդրեց: Նա միայն ասաց, որ ինքն է մարդ, եւ որ ունի զգացմունքներ՝ չնայած դրանք չի ցուցադրում, եւ նկատեց, որ ամեն ինչ իր սահմանն ունի:











