Մեր հասարակությունը հիմնականում մի քանի ուժի միջեւ է ընտրություն կատարելու: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Անցողիկ է լինելու «ՔՊ»-ի ցուցակը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, անցողիկ է լինելու «Պատիվ ունեմ» դաշինքը եւ իմ կանխատեսմամբ նաեւ ԲՀԿ-ն: Շատ ոկւզենամ, որ անցողիկ լինի «Լուսավոր Հայաստանը», բայց դրանից բացի ես իմ հանդիպումներում չեմ տեսել, որ որեւէ մեկը որեւ այլ ուժի անուն տա:
Ցավոք սրտի այդպես է: Ես, օրինակ, շատ կուզենայի, որ առաջին նախագահը իր թիմով ներկայացված լիներ խորհրդարանում, եւ էլի ազգային ուժեր, որոնք հիմա պայքարում են մեր երկրում տեղի ունեցող զարգացումների համար եւ իրենց մտահոգությունը բարձրաձայնում են»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ հասարակությունը մեծապես հիասթափված է. «Վախենամ, թե մեծ մասնակցություն չլինի»:











