Մայիսի 10-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայիսի 8-ի գիշերը կոտրել են Արարատի մարզի Արբաթ գյուղի իր տանը կից շինության կողպեքը, փորձել են բացել տան դուռը, սակայն լսելով հարեւանի ձայնը` փախել են:

Հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ստացվեցին, որ գողության փորձը կատարել են նույն գյուղի երկու բնակիչ:

Կասկածվող տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ խոստովանել են արարքը: Հանցագործության գործիքները հայտնաբերվել են:

Նախաքննությունը շարունակվում է: