Մայիսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կին հաղորդում էր տվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի խանութներից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ։
Մայիսի 28-ին կասկածվողը Երեւանի Ազատության պողոտայում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա ապրիլ-մայիս ամիսներին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում կատարել էր նմանատիպ այլ գողություններ եւս։
Նախապատրաստվում են նյութեր:











